Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Այտուցների առաջացման պատճառներն ու բուժումը

Այտուցների առաջացման պատճառներն ու բուժումը

Տարբեր մարդկանց մոտ հյուսվածքներում տարբեր կերպ է հեղուկը կուտակվում, այդ պատճառով էլ որոշ մարդկանց մոտ այտուցները մշտապես են գոյանում, իսկ մյուսների մոտ էլ այն դրսևորվում է աչքերի տակի պարկիկներով: 

 

Օրգանիզմում հեղուկի կուտակման և այտուցի առաջացման պատճառ կարող է լինել աղի չարաշահումը: Պատահում է նաև, որ այտուցն առաջանում է լյարդի կամ երիկամների ծանրաբեռնվածությունից, բայց չի կարելի մոռանալ, որ հեղուկի կուտակումը կարող է նաև լուրջ հիվանդության մասին վկայել:

 

Ցանկացած տեսակի այտուց հիվանդություն չէ, այլ միայն ախտանիշ է: Օրինակ, սրտի հիվանդությունների դեպքում այտուցները սովորաբար գոյանում են ոտնաթաթի կոճերի և սրնքամկանի հատվածում և ավելի են մեծանում երեկոյան կողմ: 

 

Իսկ երիկամների խնդիրների դեպքում այտուցները հաճախ լինում են առավոտյան, դեմքի վրա, հատկապես կոպերին:  Ոտքերում ծանրության զգացումը, որն ուղեկցվում է ոտնաթաթերի կարմրությամբ և այտուցներով, որոնք մեծանում են երեկոյան կողմ, վարիկոզ հիվանդության ախտանշանն է:  

 

Սննդակարգ

 

Եթե պացիենտի մոտ չեն հայտնաբերվել սրտի կամ երիկամների լուրջ հիվանդություններ, ապա կարելի է օգտվել ժողովրդական բժշկության մեղմ մեթոդներից, որոնք լավացնում են օրգանիզմի ջրա-աղային փոխանակությունը: 

 

Շատ մրգեր ու բանջարեղեն միզամուղ ազդեցություն ունեն և նպաստում են հյուսվածքներից հեղուկի դուրս բերմանը: Դրանց շարքին են պատկանում վարունգը, ձմերուկը, դդումը, դդմիկը, մաղադանոսը, նեխուրը, կանաչ լոբին:

 

Դդմի միզամուղ ազդեցության դրսևորման համար հարկ է այն ուտել հում վիճակում, օրական 2 անգամ, կամ խմել դդմի հյութը, օրական մեկ բաժակ, 2-3 շաբաթ շարունակ:  

 

Ձմերուկը նույնպես հիանալի մաքրում է բջիջներն ավելորդ հեղուկից, բայց դրա համար հարկ է օրական գոնե 1 ձմերուկ ուտել, մեկ շաբաթվա ընթացքում: Այս միջոցները մեղմ են, խնայում են օրգանիզմը և դրանցից կարելի օգտվել նույնիսկ քրոնիկական պիելոնեֆրիտի դեպքում: Իսկ ակտիվորեն ձմերուկ ուտելու դեպքում հարկ է խուսափել այդ ընթացքում կաղամբից, վարունգից, դդմիկիցª աղիների խանգարումից խուսափելու համար: 

 

Այտուցներից կարելի է ազատվել նաև խոտաբույսերի օգնությամբ. 1 թեյի գդալ դաշտային ձիաձետի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցնել, թողնել թրմվի, քամել, և խմել օրվա ընթացքում:  

 

Հոգեբանություն և այտուցներ

 

Հոգեբանությունն «ասում է», որ օրգանիզմում հեղուկը կուտակվում է այն դեպքում, եթե մարդն իր կյանքում չի ուզում ազատվել ինչ-որ մի բանից, կարծես նա կպել-մնացել է ինչ-որ իրավիճակի, իրի կամ մարդու: 

 

Եթե հեղուկի կուտակումն արդեն մշտապես է խանգարում, ապա այն մտածելու տեղիք է տալիս, գուցե կյանքում ինչ-որ ավելորդ ու խանգարող բա՞ն է հայտնվել: Առանց ափսոսանքի հարկ է ազատվել դրանից, բաժանվել այն մարդուց, ով խանգարում է, դեն նետել անպետք իրը, շնորհակալություն հայտնելով անցյալին, իր տված բոլոր լավ բաների համար:   

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. velvet.by
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ